Текст песни Paruyr Sevak - Noric chen sirum...sirum en krkin...

Просмотров: 566
2 чел. считают текст песни верным
0 чел. считают текст песни неверным
На этой странице находится текст песни Paruyr Sevak - Noric chen sirum...sirum en krkin..., а также перевод песни и видео или клип.
Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի~ն...

Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա~ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում ,իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում .
Երբ օտար մեկի շարժումի ,դեմքի
Նմանությունը հեռու – մոտավոր
ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն է ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո էլ զգալ,
որ մենակ ես դու իբրև մի ... Իգրեկ
Այդ ով է ասել ` նորից են սիրում :
Նորից չեն սիրում , սիրում են կրկի ~ ն ...

Ու երբ մինչեւիսկ ալյուրից ( դեռ տա ~ ք )
Դու նույն մարմինն ես հիշում բնազդով ,
Երբ հոտն էլ սուրճի նրան հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ .
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում , իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նույն հանգստարար մատերն ես զգում .
Երբ օտար մեկի շարժումի , դեմքի
Նմանությունը հեռու - մոտավոր
ոտներդ է ասես դնում գիպսի մեջ ,
Իսկ միտքդ բեկում այնպես կտրական ,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում .
Երբ անձրեւներից հողն է ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո էլ զգալ ,
որ մենակ ես դու իբրեւ մի ... Իգրեկ
Опрос: Верный ли текст песни?
Да Нет
Контакты